Արագ թխվածքբլիթ… Վերցնում եմ մի քիչ մածուն, 1 ձու և… Անգամ ձեռքերս չեն կեղտոտվում…

Եթե ցանկանում եք ուրախացնել ընտանիքի անդամներին՝ պատրաստելով նրանց համար որևէ համեղ ու ախորժելի թխվածք, բայց շատ ժամանակ չունեք, փորձեք այս բաղադրատոմսը: Ընդհանուր առմամբ ձեզանից կպահանջվի 20 րոպե ժամանակ ու շատ քիչ բաղադրիչներ:

готовое печенье на кефире

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 0,5լ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • սոդա՝ 0,5 թ.գ.
  • ալյուր՝ 1.5 բաժակ

Պատրաստման եղանակ.

Սկզբում միասին հարել ձուն ու շաքարավազը, նաև մածունը: Պիտի ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ավելացնել սոդան:

яйца с сахаром в миске

Լցնել ալյուրն ու մանրակրկիտ խառնել: Շատ թույլ խմոր է ստացվում, այդպես էլ պիտի լինի:

готовое тесто в миске

Տապակին ձեթ քսել, խմորը լցնել գդալի օգնությամբ: Հեռավորություն պահպանելը պարտադիր է, քանի որ թխվածքբլիթները մեծանում են թխվելու ընթացքում:

заготовки для печенья на противне

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո, մոտ 15 րոպե:

Быстрое домашнее печенье на кефире

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: