Գերմանիայում դեկտեմբերի 16-ից փակ կլինեն դպրոցներն ու խանութները

Գերմանիայում դեկտեմբերի 16-ից փակ կլինեն դպրոցներն ու խանութները

Գերմանիայում դպրոցներն ու մանրածախ առևտրի մեծ մասը դեկտեմբերի 16-ից կփակվեն՝ կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Интерфакс-ը։

Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվի մթերային խանութների և դեղատների վրա։

«Մանրածախ առևտուրը կփակվի, բացառություն կարվի միայն սննդամթերքի և անհրաժեշտ ապրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կփակվեն բոլոր վարսավիրանոցները։ Սահմանափակումը գործելու է առնվազն մինչև հունվարի 10-ը:

աղբյուր

Like this post? Please share to your friends: