Գնել եմ ամենաէժան սպունգը ու պահում եմ սառնարանում. կիսվում եմ խորամանկությամբ

Սառնարանում միշտ բարձր է լինում խոնավության մակարդակը: Միրգն ու բանջարեղենը, որն այնտեղ պահվում է, «շնչում է» ու կլանում ջուրը: Այս մասին գիտեն անգամ ամենաանփորձ տնային տնտեսուհիները: Ինչպես էլ դասավորեք մթերքը սառնարանում, ժամանակի հետ ամբողջը փչանում է: Պլաստիկ կոնտեյներների մեջ և սառնարանի դարակներին կոնդենսատ է առաջանում: Շատ քչերը գիտեն այս խորամանկության մասին. եթե մրգի ու բանջարեղենի տոպրակի մեջ դնեք սպունգ, այն իր մեջ կկլանի ավելորդ խոնավությունը:

Պահեք միրգն ու բանջարեղենը սառնարանի ներքևի հատվածում ու դրեք նաև սպունգ: Որպեսզի հրաշալի արդյունքի հասնեք, կարող եք սպունգ դնել նաև տարայի կամ կոնտեյների մեջ, և միայն դրա վրա դասավորել մթերքը: Եթե արկղիկը փոքր է, ընտրեք բարակ սպունգ, այլապես տեղ չի մնա:

Բացի դրանից, սպունգ կարող եք օգտագործել նաև սառնարանի վատ հոտից ազատվելու համար: Սկզբում սառնարանը լավ մաքրեք, այնուհետև պատրաստեք սոդայի լուծույթ, մեջը թրջեք սպունգը: Կարող եք սպունգ դնել սառնարանի յուրաքանչյուր դարակի վրա: Սպունգը կկլանի բոլոր տհաճ հոտերը:

Սպունգի այլըննտրանքային օգտագործման ևս մի եղանակ. թրջեք այն սովորական ջրով և պահեք սառցարանում: Ցանկացած տրավմայի դեպքում այն կծառայի որպես առաջին օգնություն: Սպունգը կդնեք վնասվածքի հատվածում. սա շատ հարմար հնարք է:

Եթե սառցարանում մի քանի հատ թրջած ու սառեցրած սպունգ ունենաք, կկարողանաք արագ սառեցնել, օրինակ, շշով շամպայնը կամ ցանկացած այլ ըմպելիքը: Սպունգը կլցնեք խորը տարայի մեջ ու կտեղավորեք շիշը:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: