Դեմքը խնամելիս շատ կանայք են գործում այս սխալները… Անհապաղ ազատվեք այդ սովորություններից

Ժամանակակից աշխարհում ընդունված է ոչ միայն խնամել դեմքի մաշկը, այլև փորձել ազատվել ծերացման ախտանիշներից: Որոշ կոսմետիկ պրոցեդուրաներ իսկապես օգնում են, սակայն քիչ չեն տարածված հնարքները, որոնք միայն վնասում են մաշկը:

Մշտապես խոնավեցրեք մաշկը

Կա տարածված կարծիք, որ եթե մաշկը նորմալ տիպի է, չոր չէ, այն չունի խոնավեցնելու կարիք: Բայց սա սխալ է: Առանց լրացուցիչ խոնավեցման մաշկը դառնում է խոցելի, և որպես հետևանք առաջանում են կնճիռներ, չորություն, թեփ, խամրած երանգ: Անպայման առավոտյան և երեկոյան խոնավեցնող քսուք օգտագործեք:

Մոռացեք տաք ջրի մասին

Տաք ջուրը վնասակար է նուրբ մաշկի համար՝ հատկապես աչքերի շրջանում: Այն լայնացնում է մաշկի անցքերը, չորացնում դեմքի մաշկը՝ ստիպելով ճարպագեղձերին ավելի ակտիվ աշխատել: Բացի այդ, տաք ջուրը խանգարում է նաև հոնքերի և թարթիչների աճին: Լվացվեք բացառապես սենյակային ջերմաստիճանի ջրով:

Մի անտեսեք տոնիկը

Որպեսզի կարգի բերեք մաշկի pH մակարդակը, ամեն անգամ լվացվելուց և տարբեր միջոցներ օգտագործելուց հետո մաքրեք դեմքը տոնիկով:

Խնամեք շուրթերի շուրջ մաշկը

Շուրթերի շուրջ մաշկը մատնում է տարիքը: Տարիքի հետ մաշկի այս հատվածը ջրազրկվում է, ու հենց սա է ուղղահայաց կնճիռների առաջացման պատճառը: Օրվա ընթացքում օգտագործեք խոնավեցնող բալզամ:

Դեմքի համար՝ առանձին սրբիչ

Սրբիչը հաճախ դառնում է դեմքի վրա ցանի ու բորբոքումների առաջացման պատճառ: Խոնավ սրբիչը բակտերիաների տարածման ու զարգացման համար անթերի միջավայր է: Այնպես որ դեմքը չորացնելու համար օգտագործեք առանձին սրբիչ, որը այդ պահին կլինի չոր ու մաքուր: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս օգտագործել թղթե անձեռոցիկներ, չշփել մաշկը, միայն թեթևակի հպել սրբիչը դեմքին:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: