Երբ փոքր էինք, մայրիկս միշտ թխում էր այս բուլկիներից… Հիմա էլ ես եմ հաճույքով պատրաստում

Առաջարկում ենք անուշաբույր, փափուկ ու շատ գեղեցիկ բուլկիներ պատրաստել, որոնք կգերեն ձեզ առաջին իսկ անգամ փորձելուց: Ջեմով բուլկիներն առանձնահատուկ են ստացվում, ընդ որում պետք են հաշված բաղադրիչներ:

Школьные булочки

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 800գ
  • ձու՝ 1 հատ
  • դեղնուց՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 150գ
  • կաթ՝ 480մլ
  • կարագ՝ 130գ
  • խմորիչ՝ 1.5թ.գ.
  • աղ՝ 1 պտղունձ
  • վանիլի շաքար՝ 1թ.գ.
  • ջեմ՝ 100գ

Պատրաստման եղանակ.

Թեթևակի գոլացնել 450մլ կաթ, ավելացնել խմորիչը: Առանձին խառնել 750գ ալյուր, 100գ շաքարավազ, վանիլի շաքար և աղ:

Հալեցնել ու սառեցնել 100գ կարագ: Ալյուրով խառնուրդի մեջ լցնել կարագն ու ձուն, այնուհետև խմորիչով զանգվածը: Խառնել ու հունցել 5-7 րոպե: Խմորը ծածկել սրբիչով ու 1 ժամ թողնել տաք տեղում:

тесто

Երբ խմորը բարձրանա, տրորել ու թողնել ևս կես ժամ: Այդպես խմորն ավելի օդային կլինի:

Մնացած կարագը խառնել դեղնուցի հետ: Խորիզի համար խառնել շաքարավազը, կարագն ու ալյուրը:

булочки

Խմորից գնդիկներ ձևավորել՝ մոտ 15սմ տրամաչափով, մեջտեղում փոսիկ անել ու մի քիչ ջեմ լցնել: Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, սպասել կես ժամ:

Քսել դեղնուցով ու կաթով խառնուրդից, խորիզ լցնել: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 190 ջերմաստիճանի ներքո, 15-18 րոպե:

булочки с повидлом

Բարի ախորժակ:

десерт

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: