«Երեխային ասել են՝ լեզուդ կկտրեմ». ինչ են պատմում ծնողները «Մեր բակ» մանկապարտեզում կատարվածի մասին

Մի շարք ծնողներ ահազանգում են՝ «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառել։ Ծնողների ձեռքում է հայտնվել մոտ չորս ժամանոց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է, ըստ ծնողների պնդման, դայակը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե «խելոք չմնան», կփակի մութ սենյակում, նաև վիրավորական բառեր է հնչեցնում նրանց հասցեին։ Մանկապարտեզ հաճախող երկու երեխաների մայր Վիկտորյա Ռստակյանի խոսքով՝ փոքրիկները տուն վերադառնալիս տարօրինակ ու վախեցած վարքագիծ են դրսևորել, ինքն էլ, եղելությունը պարզելու համար, երեխայի տիկնիկի մեջ ձայնագրող սարք է տեղադրել, որի բովանդակությունը սարսափեցրել է ծնողին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ «Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Երեխաների ծնողներն արդեն Ոստիկանություն են դիմել։ Մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթուն վարչական շրջանի մասնաճյուղում։ «Մեր բակ» մասնավոր մանկապարտեզի տնօրենը ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:

Factor.am-ի հետ զրույցում մանկապարտեզի Բաղրամյան մասնաճյուղի ղեկավարն ասաց՝ նախաքննությունը կպարզի իրականությունը, ինչից հետո միայն իրենք հայտարարությամբ հանդես կգան։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ «Մեր բակ» մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխաներին ծեծի ենթարկելու դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Like this post? Please share to your friends: