Թոռնիկս գնացել է տուն ու բողոքել ծնողներին, որ իրեն նորմալ չեմ կերակրել… Հիմա աղջիկս նեղացել է…

Մենք ապրում ենք գյուղում, ունենք երեք երեխա: Երկուսը վաղուց ապրում են ՌԴ-ում, իսկ ահա աղջիկս Երևանում է ամուսնացել: Բոլոր թոռներս մեծ են, կրտսերս 13 տարեկան է: Ու թեպետ մեր գյուղն այնքան էլ հեռու չէ քաղաքից, միևնույնն է, աղջկաս ընտանիքը հազվադեպ է գալիս մեր տուն:

Ակնկալում էինք, որ նրանք գոնե Ամանորին կգան, թեկուզ հունվարի 1-ին կամ 2-ին, բայց աղջիկս ասաց, որ այս տարի որոշել են մի քանի օրով գնալ Գյումրի, ընկերների տուն, իսկ ահա թոռանս կուղարկեն մեզ մոտ:

Ես ու ամուսինս շատ ուրախացանք: Սկսեցինք պատրաստվել նրա գալուն, որ ոչ մի բանի պակաս չլինի:

Մենք հիմնականում օգտագործում ենք մեր պահած կենդանիների կաթից պատրաստված մթերքը, միսը: Ես ինքս պանիր, կարագ, մածուն ու թթվասեր եմ պատրաստում, իսկ հողագործությամբ զբաղվում է ամուսինս: Ոչ մրգի, ոչ բանջարեղենի պակաս երբեք չի լինում մեր տանը:

Մենք տարեց մարդիկ ենք և ի վիճակի չենք բոլորի պես նշել Նոր Տարին: Այն տարիքում չեմ, որ մի քանի օր շարունակ առավոտից գիշեր կանգնեմ գազօջախի առաջ, դրա փոխարեն ուտում ենք այն, ինչ սովորական օրերին:

Բայց թոռանս գալու օրը տարատեսակ կարկանդակներ էի թխել, չեբուրեկի, մսով նրբաբլիթներ:

Թեպետ ինքս դեմ եմ, բայց նաև չիպս ու հյութեր էի գնել, քանի որ գիտեմ, որ 13-14 տարեկանները նման բաներ շատ են սիրում:

Թոռնիկս մնաց մեր տանը մի քանի օր, իսկ ամսի 5-ին վերադարձավ քաղաք: Ես ու ամուսինս ինքներս տարանք նրան ու նստեցրինք տաքսին:

Իսկ հաջորդ օրը զանգում է աղջիկս ու նեղացած խոսում, ասելով՝ թե իբր իր որդուն նորմալ չենք կերակրել, միայն վատ հոտով ոչխարի պանիր ու կաթ ենք տվել, ու ուրիշ ոչ մի բան:

Քանի որ ես սիրում եմ ֆեյսբուքի խոհարարական խմբերում կիսվել իմ պատրաստածի նկարներով, միշտ լուսանկարում եմ այն ամենը, ինչը գեղեցիկ է ստացվում: Բոլորն ուղարկեցի դստերս, իսկ նա ոչինչ չպատասխանեց:

Այդ օրվանից չենք խոսել: Բայց մի՞թե ինքը մեզ չի ճանաչում… Ինչպե՞ս կարող էր մտածել, որ երեխային քաղցած ենք թողել… Եվ թոռանս էլ չեմ հասկանում…

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: