«Թուրքերը եկել են, Որոտանի 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են». Առուշ Առուշանյան

vorotan_p2JL5.jpg

Այսօր թշնամին արդեն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Որոտան գյուղում է: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թշնամին այժմ փորձում է Որոտան համայնքի 12 տունը վերցնել:

«Վտանգը ինչ կար, սպասվում էր, էդ նույնն է: Թուրքերը եկել են, այդ 12 տունը՝ իրենց հողատարածքներով, վերցնում են: Այսինքն՝ գյուղի մի հատվածը վերցնում են, ու մի քանի մետրի վրա պետք է գյուղի տները, մի կողմը պետք է թշնամին լինի, մի կողմում՝ մեր ազգաբնակչությունը»,- ասաց Առուշ Առուշանյանը:

Հարցին, թե ընթացող գործընթացներին ՊՆ-ից որևէ ներկայացուցիչ մասնակցո՞ւմ է, նա արձագանքեց.

«Այսպիսի մի բան ասեմ՝ էս սաղ պրոցեսների մեջ միակ սուբյեկտը, որը առհասարակ եղել է, դա առաջին բանակային կորպուսն է, ինքը միշտ ներկա է եղել։ Այս պահին չեմ իմանում՝ տեղո՞ւմ են, թե՞ տեղում չեն, բայց բոլոր տեղերում միշտ ներկա են եղել»:

Որոտանում տեղի ունեցող իրադարձությունների ու մամուլում արդեն մի քանի ժամ շրջանառվող տեղեկությունները, կարծես, ՀՀ կառավարության համար առաջնային հարցերից չեն:

Մեր հարցին, թե կառավարությունից որևէ մեկը գտնվո՞ւմ է Որոտանում, կամ զանգե՞լ են, հետաքրքրվել ընթացող զարգացումներով, Առուշան Առուշանյանը կարճ պատասխանեց.

-«Ոչ»:

Գորիսի համայնքապետը նաև հայտնեց, որ այս րոպեներին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ճանապարհվում է Որոտան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 24-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սյունիքում ընթացող սահմանազատման աշխատանքներին, նշել, թե Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

«Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Իսկ գո՞ւցե կառավարությունում դեռ նախորդ շաբաթ էին տեղյակ այսօր հայտնի դարձած

Like this post? Please share to your friends: