Թուրքիան հայտարարել է զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Քրդական ուժերը

Թուրքիան հայտարարել է զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է, որ թուրք զինվորականները, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնում, մեկնել են Ադրբեջան:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնում աշխատելու է Թուրքիայի ԶՈւ 1 գեներալ և 35 սպա:

թուրք զորքեր

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման փորձերի համար:

Like this post? Please share to your friends: