«Ժողովուրդ, արթնացեք. Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել Արցախը, Հայաստանն ու Սյունիքը կորցնելու մասին:

«Ժողովուրդ, արթնացեք: Արցախը կորցրինք, արդեն Հայաստանն ենք կորցնում, Սյունիքը: Մենք լավ ազգ ենք, արժանի չենք այս անտերությանը»,- գրել է նա:

Հավելենք, որ պատերազմը սկսվելուց ի վեր երգչուհին հիմնականում թեմատիկ հրապարակումներ է անում սոցցանցերի իր էջերում: Պատերազմի օրերին նա ներկայացրեց «Բալես, քնի» կոչվող նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ, Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հիման վրա, որը նվիրված էր Արցախի պատերազմին։

Like this post? Please share to your friends: