Ինչի համար եմ ամեն առավոտ դեմքիս մաշկը շփում կարտոֆիլով

Եթե դուք նույնպես լսել եք կարտոֆիլով՝ դեմքը խնամելու մասին, սակայն երբեք չեք փորձել, ուրեմն կարդացեք սա: Բոլոր նրանք, ովքեր մի անգամ տեսել են, թե կարտոֆիլն ինչ արդյունք է ապահովում, չեն կարողացել հրաժարվել դրա օգտագործումից:

Նմանատիպ արդյունք են ապահովում նաև կարտոֆիլի կրախմալից դիմակները:

Հիանալի է այն, որ կարտոֆիլը հարմար է ցանկացած տիպի մաշկ ունեցող կանանց համար, քանի որ ոչ չորացնում է, ոչ էլ նպաստում է յուղի արտադրմանը: Բանջարեղենը կարող եք կիրառել անգամ աչքերի շուրջ հատվածում:

Ահա թե ինչ արդյունքի կարող եք հասնել կարտոֆիլի կիրառման շնորհիվ.

  • մաշկը դառնում է ավելի փափուկ ու հարթ
  • վերանում է յուղոտ փայլը
  • մաշկը ձգվում է, անցքերը՝ փոքրանում
  • մաշկի երանգն ավելի բաց է դառնում ու համաչափ
  • պիգմենտային լաքաները ավելի քիչ նկատելի են դառնում, իսկ դիմակի երկարատև օգտագործման դեպքում վերանում են:

Այսպիսով, ինչպես ճիշտ օգտագործել կարտոֆիլը՝ դեմքի մաշկն առողջացնելու նպատակով

Շփումներ անելուց առաջ մի կտոր կարտոֆիլ վերցրեք ու քամեք հյութը: Կարող եք քամել անմիջապես բամբակե սկավառակի վրա: Կամ դրա փոխարեն ուղղակի շփեք դեմքը կարտոֆիլի կտորով, որը պետք է կտրել անմիջապես օգտագործելուց առաջ, ոչ թե նախապես:

Պրոցեդուրան կատարելուց առաջ մաշկին չպիտի լինեն կոսմետիկայի մնացորդներ:

Դիմակի նպատակն է՝ սնուցել մաշկը մեծ քանակությամբ վիտամիններով:

Կարտոֆիլով շփելուց հետո դեմքը մի լվացեք 10 րոպե, որ ավելի լավ արդյունքի հասնեք:

Մաշկը շատ ավելի շուտ կառողջանա, եթե կատարեք այս գործընթացը առավոտյան և երեկոյան:

Եղեք առողջ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: