Ինչպես մաքրել մարտկոցները. հեշտ, արդյունավետ ու ընդամենը 5 րոպեում

Արդյո՞ք տեսել եք, թե որքան շատ փոշի կա ջեռուցման համակարգի մարտկոցների մեջ: Ու պատկերացրեք, որ այդ ամբողջը շնչում եք, և եթե ժամանակին չանեք մաքրություն, կարող եք լուրջ խնդիրների բախվել:

Լավագույն հնարքները՝ մարտկոցները մաքրելու համար

Հարդարիչ

Սովորական հարդարիչը կօգնի այս դժվարին հարցում: Պարզապես մարտկոցի հետևում խոնավ կտոր կախեք, որպեսզի փոշին չտարածվի ողջ բնակարանում: Հարդարիչը պահեք ուղիղ մարտկոցի վրա, և փոշին կնստի կտորի վրա: Մի քանի րոպեում գործը կավարտեք:

Մկրատ և սպունգ

Եթե մարտկոցի դետալների արանքները շատ փոքր են, կօգնի այս հնարքը: Դրա համար մկրատի սուր եզրերը փաթաթեք կպչուն ժապավենով, որպեսզի դրանք չվնասեն մարտկոցը: Սպունգի փոքր կտոր վերցրեք: Մկրատով բռնեք այն, մտցրեք մարտկոցի արանքից և բարձրցարցրեք-իջեցրեք սպունգը:

Եռման ջուր

Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել կիրառել հնարքներից որևէ մեկը, կա ևս մի խորամանկություն: Սա ունիվերսալ մեթոդ է:

Մարտկոցի տակ մեծ տարա կամ դույլ դրեք: Եռման ջուր լցրեք մարտկոցի վրա՝ վերևից: Եռման ջուրը լավ կմաքրի այն հատվածները, որոնց ձեռքով չէիք հասնի: Վերջում չորացրեք մարտկոցները:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: