«Ինչքա՞ն սպասենք, 50 օր լուր չունենք, մեր համբերության բաժակը վաղուց լցվել է». անհետ կորածի ծնող

Էջմիածնի զորամասից պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 34 զինծառայող: Հարազատներն իրենց որդիների մասին արդեն 49 օր է՝ տեղեկություն չունեն: Այս պահին ծնողներն ակցիա են իրականացնում զորամասի դիմաց, քանի որ մեկ շաբաթ առաջ նրանց իրականացրած ակցիան որևէ արդյունք չի տվել. ՊՆ-ի հավաստիացումները, թե արդեն հստակ որոնողական աշխատանքներ են տարվում և մոտ օրերս որոշակի տեղեկատվություն կտրամադրվի, ծնողները չեն տեսնում, ուստի այս պահին նրանք կրկին զորամասի տարածքում են:

«Մի քանի օր առաջ մեզ խոստացան, որ 3 օրվա ընթացքում մենք կստանանք տեղեկություններ, բայց քանի որ արդեն անցել է 7 օր, ու վաղը կլրանա մեր անհետ կորածների 50 օրը, ու իրենք դեռ ոչ մի տեղեկություն չունեն մեր երեխեքից, մենք պատրաստ չենք սպասելու, ինչքա՞ն սպասենք: Իրանք ամեն օր ասում են՝ երկու օր, բայց մեր համբերության բաժակն արդեն վաղուց լցվել է ու մենք պատրաստ չենք սպասելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Like this post? Please share to your friends: