Կես ժամ և ընդամենը 4 բաղադրիչ, ու ամենահամեղ թխվածքը պատրաստ է…

Թխվածքաբլիթի հեշտ ու արագ բաղադրատոմս որոնելը երբեմն ավարտվում է անհաջողությամբ, քանի որ դրանցից շատերի պատրաստման համար պահանջվում է շատ ժամանակ ու բարդ բաղադրիչներ, որոնք ոչ միշտ կան ձեռքի տակ:

Առաջարկում ենք փորձել այս խրթխրթան անուշաբույր թխվածքը, որը պատրաստվում է ընդամենը 4 հասարակ բաղադրիչից:

Ձեզանից պահանջվում է ունենալ մի քիչ համբերություն և վայելել արդյունքը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ընկույզ՝ 150գ
  • շերտավոր խմոր՝ 400գ
  • շաքարավազ շագանակագույն՝ 100գ
  • դարչին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Ընկույզը մանրացնել շաքարավազի կեսի հետ, լցնել գրտնակած խմորի վրա ու թեթևակի սեղմել: Խմորի շերտը փաթաթել երկու կողմերից՝ դեպի մեջտեղ:

рулет с орехами

Պատրաստի ռուլետը կտրատել 1,5սմ հաստությամբ կտորների: Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

печенье с орехами

Շաքարավազի մյուս կեսն ու դարչինը լցնել կտորների վրա:

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել 20-25 րոպե:

сахарное печенье

Այսպիսի պարզ բաղադրատոմս, որի արդյունքը գերազանցում է ակնկալիքները:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: