Կիևյան կոտլետների լեգենդար բաղադրատոմսը

Սա կիևյան կոտլետների օրիգինալ բաղադրատոմսն է: Որքան էլ որ զարմանալի է, շատ հեշտ է պատրաստելը: Իսկ ամենակարևորն այն է, որ կոտլետները դուր կգան ընտանիքի անդամներին:

Բաղադրիչներ 

  • 4 հատ հավի ֆիլե
  • 2 հատ ձու
  • 100գ կարագ
  • 400գ ձեթ
  • պաքսիմատ
  • 1 կապ կանաչի
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակ

Մանր կտրատել կանաչին և խառնել կարագի հետ: Կարագը փաթաթել սննդային տոպրակով և դնել սառցարանը՝ 20-30 րոպեով:

Հավի ֆիլեն զգուշորեն բացել դանակով, որպիսի ուղղանկյուն ստացվի և թեթև տափակեցնել: Մի կողմում դնել սառեցրած կարագի կտորներ:

Ֆիլեն փաթաթել՝ կարագը թողնելով ներսում:

Հարել ձուն, ավելացնել աղ, կոտլետները թաթախել ձվի մեջ:

Հետո իջեցնել պաքսիմատի մեջ: Երկու անգամ կրկնել նույն գործընթացը:

Խորը թավայի մեջ լավ տաքացնել ձեթը և տապակել կոտլետները՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով: Տապակեք այքնան ժամանակ, մինչև կոտլետները բոլոր կողմերից կկարմրեն:

Ձեթն առնվազն կիսով չափ պիտի ծածկի կոտլետները:

Պատրաստի ուտեստը զարդարեք կանաչիով:

Բարի ախորժակ:

 

 Ամեն Ինչ շինությունների դիզայնի մասին, նաև https://dizayndoma.com/ տենդենցները կարող եք գտնել Дизайн Дома կայքում

Like this post? Please share to your friends: