Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում․ Նարեկ Ղահրամանյան

 

Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում․ Նարեկ Ղահրամանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

«Սիրելի սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։

2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։

դիրքեր

3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։

5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։

6. ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաև Գորիս_Կապան մայրուղի):

7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

հ. գ. Սիրելի սյունեցիներ ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։

Like this post? Please share to your friends: