Հայտնի է` ով կփոխարինի Հունան Պողոսյանին. Սյունիքը նոր մարզպետ ունի

Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Մելիքսեթ Պողոսյանը ազատամարտիկ է, արցախյան 90-ականների ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազատագրական ջոկատի հրամանատար, գնդապետ։

Like this post? Please share to your friends: