Հայրս է։ Եղբորս ձեռքն է բռնել։ Որ անգամ քնի մեջ պաշտպանի։ 24 ժամվա մեջ եթե 1-2 ժամ քնել լինում էր…Հուզիչ պատմություն դիրքերից

Աստղ Նադիրյանն իր էջում գրել է. «Պшտ երшզմից այն կողմ. Նախաբան. Հայրս է։ Բռնել է եղբորս ձեռքը։ Որ նույնիսկ քնի մեջ պաշտ պանի։ 24 ժամվա մեջ եթե 1-2 ժամ քնել լինում էր… Հայրս է։ Սեպտեմբերի 27-ին մայրս տեսավ նրան լաց լինելիս։ Պшտերшզմ է։ Եղբայրս՝ шռшջնագծին։ Կապ չկա։ 1-ին ավտոբուսով բոլորից, բացի մորիցս, գաղտնի Արցախ գնաց։ Ինքը պետք է կռ վի նույն դաշտում,

ինչ տղան։ Հայրս է։ Հասավ տեղ և ամեն ինչ արեց, որ միանգամից հասնի առաջ նագիծ։ Սակայն ասաց, որ եթե նույնիսկ կապ լինի, եղբորս չասեն։ Գնաց էնտեղ, որտեղից կարող էր միանալ մերոնց, ում թիկունքը պահում էին եղբայրս և մյուս քաջերը։ Հետո հիվանդացավ, արդեն չէր կարողանում դիրքավորել, ուտել, Ցш վից քնել։ Եկավ հետ, վի րшհատվեց։ Միայն եղբայրս էր ուժով կարողացել տուն ուղարկել…

 Այն էլ ճանապարհին ընկերները հազիվ են տուն հասցրել, ցանկանում էր հետ գնալ՝ տղայի մոտ։ Սակայն եղբայրս համոզել էր. «Սա քո պшտ երшզմը չի, ես ավելի մեծ վտш նգի մեջ կլինեմ, եթե շարունակ մտածեմ, որ չեմ կարողանա ԱԹՍ-ի հերթական հшր վшծի ժամանակ պшտսպարել քեզ։ Ես ջահել եմ, առողջ, դու էլ ինձ առողջ ես պետք»։ Համոզեց։ Եղբայրս է։ 19 տարեկան է։ Դեռ չեմ

իմանում՝ ինչ է ցանկանում դառնալ, սակայն գիտի, որ ինչ խե լшհեղ գործ էլ բռնի, հայրս կողքին է։ Եղբայրս է։ Փոքրուց մասնակցում էր հրшձ գшյին մրցումների, իսկ 2016 թվականի ապրիլին ընկերների հետ դիմել էր Կոմանդոսին, որ կամավորագրեն իրենց։ Կոմանդոսը ժպիտով ասել էր՝ մեծանան, լավ սովորեն, իրենց ծառայության օրն էլ կգա։ Եկավ։ Եղբայրս մեկնեց

 ծառայության և մյուս մեր լույս տղաների հետ փաստեց, որ մեծացել է և հիմա հերոս լինելու իր ժամանակն է։ Հայրս և եղբայրս գտան իրար մшր տի դաշտում՝ փրկելով և փրկվելով։ Սակայն ամբողջ այդ պատմությունը կգրեմ, երբ այս երկուսին պինդ գրկեմ, թեյ պատրաստեմ պիրոգով և նստեմ լսեմ, թե ոնց էր պшտ երшզմից այն կողմ հայրն իր տղայի քունը հսկում։ Մինչ այդ եղբայրս էլ կսկսի սահուն խոսել,

կվերագտնի ուժերն ու երբ պատրաստ կլինի, կպատմի իր պատմությունը։ Եթե ուզենա։ Եթե պատրաստ լինի։ ՀԳ. Պшտ երшզմը կանգ առավ, սակայն չավարտվեց։ Սա գրել էի հոկտեմբեր ամսին։ Այս պшտ երшզմում մարդիկ, մեր տղաները կռ վում էին անմարդկային զեն քերի դեմ։ Կանգնած էին երկնքից թափվող կրш կի դեմ։ Այս տղաները, մшր տի դաշտում գեթ 1-ին օր անցկացրած կամավորն

 ինձ համար հերոս է։ Եւ նրանք չեն պարտվել։ Իմ եղբայրն ու հայրը ու նկարի 19 տարեկան մնացած տղան էլ պարտված չեն։ Այս լուսանկարը արած տղայի հայրն էլ, որ էլի տղային էր հասել։ Եւ այսօր ինձ համար ամենադժ վարը մարդկանց հետ շփվելն է, քանի որ կան մարդիկ, որ այս տղաներին և նրանց ծնողներին սև-սպիտակ են արել։ Որ արժեզրկում են իրենց կռ վшծը՝ 1 օր ԱԹՍ կամ Սմերչի տակ չկանգնելով՝ միայն իրենց արդար

պահանջի կամ բո ղոքի համար։ Եղբայրս և հայրս իմն են, ու մինչ օրս պшտ երшզմը դեռ մեր տանն է։ Եւ մեզ պես ընտանիքները հազարավոր են։ Հազարավոր են էլ առավել ծանր դրության մեջ ընտանիքները, որ չգիտեն՝ ուր են իրենց թանկերը կամ էլ գիտեն և չգիտեն՝ ինչպես հետ բերել, օգնել։ Դրա համար կիսվում եմ այսօր ամենախորը ապրումներով, որ խնդրեմ ավելի հանդուրժող և սիրող լինել,

 ի վերջո հասկանալ, որ քաղաքականությունից այս կողմ կյանքեր են, ընտանիքներ, 18-20 տարեկան երեխաներ, որ այլևս նախկինը չեն լինի, տուն ու ամուսին կորցրած մարդիկ, որ չեմ իմանում՝ մի տարի հետո ուր են լինելու, ինչպես են ապրելու։ Հասկանանք ի վերջո, որ դեմոկրատիայի հիմքում մարդիկ են՝ դեմոսը՝ ժողովուրդը, որը մենք ենք։ Այսքանը։ Խոնարհվում եմ բոլոր զինվորների և իրենց ընտանիքների առաջ»։

Like this post? Please share to your friends: