Հերոսի քույր եմ ես, բայց ցավով եմ ապրում․․․ բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր Տասնհինգ տարով, բայց իմ թև և թիկունքն էր․․․

Հերոսի քույր եմ ես, բայց ցավով եմ ապրում․․․ բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր Տասնհինգ տարով, բայց իմ թև և թիկունքն էր․․․

Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Արցախյան Մեր նորօրյա գոյապայքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։ Բարի ու կամեցող էր, լավատես ու համառ էր, հաստատակամ, խելացի և նպատակասլաց. Նրան ճանաչողները այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։ «Իլյան բարության անկրկնելի կերպար էր, թեպետ փոքր էր Տասնհինգ տարով, բայց իմ թև և թիկունքն էր։ Մինչ օրս

սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…». Մեզ հետ զրույցում ասում է հերոսի քույրը` Հասմիկը։ 2017-2018թթ.-ին Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռшզ մամարզական վարժարանում։ 1 ամսում ճանաչվել է ամենալավ զինվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։ Դպրոցում ու վարժարանում ուսանելու տարիների ընթացքում ակտիվ

մասնակցությունն է Ունեցել մարզական տարբեր մրցույթներում՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր ու արժանանալով ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։ Հիշողությունները շատ են, կարոտն էլ անչափելի է։ Եվ հենց այդ կարոտի անսահմանությունում է Հասմիկը խոսում եղբոր մասին։ «6 ամսականից Իլյային գիրկս եմ առել և քնեցրել, եղել է,

որ մասնակցել եմ ծնողական ժողովներին, բոլոր մրցույթներին ներկայացել և նրա հետ կիսել բոլոր հաղթանակները և հաջողությունները։ Մենք կապված ենք եղել մի անբաժանելի սիրով, ու այդ կապը լինելու է միշտ, քանզի ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, մեջքը, ներկայությունը և ձայնը,-ասում է Հասմիկը։

Անշահախնդիր և բոլորին օգնող անձնավորություն էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ։ Նաև բակի վարդերն էր խնամում։ Իլյան հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։ Նա ամենաթ եժ մшր տերին է մասնակցել։ Թեպետ Հադրութում է ծառայել, սակայն մասնակցել է Մարտունու ու Շուշիի մшր տերին։

Պшտ երազմի 1-ին օրերին վաշտի կեսը զ հվել է, վի րшվոր ու զո հվшծ ընկերներին ինքը և իր ընկերներն են հանել մшր տադաշտից։ Աստված 45 օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային ու վերջին օրն էլ անմш հացել է նա։ Վերջին անգամ նս Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի

վեցի երեկոյան զանգել և խոսել է, նաև հոր հետ էլ է խոսել առաջին անգամ պшտ երազմի ընթացքում։ -Կարծես բոլորիս հրաժեշտ է տվել,-արցունքները զսպելով պատմում է քույրը։ Հասմիկը ասում է, որ դպրոցական հասակում Իլյան խնայդրամարկղ ուներ, իսկ երբ նոր գործ էր փնտրուշ, Իլյան իր հավաքած

վեց հազար դրամ գումարը տվել է նրան և ասել` «յոլա կգնաս, մինչև…»։ Տան հոգսը միշտ նրա վրա էր՝ իր ուժեղության ու կամքի դրսևորմամբ։ -Նոյեմբերի 7-ից նրա հետ չկարողացանք կապվել։ Ընկերների խոսքով՝ Իլյան վի րшվորվել էր… 1 շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վի րшվոր կռվել է իր

Երեսուն մшր տական ու ծառայակից ընկերների հետ, կռ վել է մինչև վերջ Ու անմш հացել՝ նռ նшկը գրպանի մեջ բացած,- ասում է Հասմիկը։ Տասնութ գարուն ապրեց Իլյան, և բոլորիս սրտում ամենամեծ ցш վն այն է, որ Շուշին էլ մերը չէ, ուր шր յուն են թափել հերոս տղաները, այդ թվում նաև ինքը` Իլյան։ Ես հերոսի քույր եմ, սակայն ցш վով եմ ապրում, քանզի իմ հերոսի պես

արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանզի Շուշիում՝ իմ հերոսի шրյ ամբ սրբագործված քաղաքում ես չեմ ունենա մոմ վш ռելու շանս։ Քույրը ցш վով է շեշտուն, որ իրենց տունն էլ է եղել թշ նшմու հրե տшկոծության թի րшխ ու шվ երվել է, բայց վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, քանզի այդտեղ հերոս եղբայրն է ծնվել ու մեծացել։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Like this post? Please share to your friends: