Մի քանի սխալ, որոնք շատերն են թույլ տալիս ափսեները լվանալիս… ՄԻ ՎՆԱՍԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Բոլորս էլ սիրում ենք համեղ ուտել, բայց հարյուրավոր ափսեներ ու կաթսաներ լվանալ ոչ մեկին էլ դուր չի գալիս: Ափսեներ լվանալը մեր առօրյայի անբաժան մասն է: Ու այս գործընթացին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ:

Կան տարածված սխալներ, որոնք շատերն են գործում ափսեները լվանալու ընթացքում: Ուշադիր եղեք, որ ձեզ ու ձեր մտերիմներից հեռու պահեք վտանգը:

Հաճախ փոխեք սպունգը և օգտագործեք մի քանի հատ

Խոհանոցային սպունգը անթերի տեղ է վտանգավոր բակտերիաների համար: Սնունդի մնացորդները և մշտական խոնավ միջավայրը հարմար է դրանց կուտակման համար: Ընդամենը 1 շաբաթում ավելի քան 2 000 000 000 բակտերիա է հավաքվում, որոնցից շատերն են ծայրահեղ մեծ վտանգ ներկայացնում մարդու առոջղության համար: Պարբերաբար փոխեք սպունգը, որպեսզի աման լվանալու պրոցեսն անվտանգ լինի:

Ի դեպ, տարբեր սպունգեր ունեցեք տարբեր մակերեսների համար: Բացի այդ, սպունգը հաճախ լվացեք եռման ջրով ու պահեք այնպիսի հատվածում, որ օգտագործելուց հետո չորանա:

Կեղտոտ ափսեները մի դասավորեք իրար վրա

Այդպես կեղտոտում եք ափսեները նաև մյուս կողմից: Այդ դեպքում ավելի շատ և ժամանակ, և ջուր ու լվացող հեղուկ կծախսեք:

Լվանալուց հետո չորացրեք ափսեները

Նախքան ափսեները դարակի մեջ ուղարկելը հետևեք, որ դրանք լիարժեք չոր լինեն, քանի որ թաց միջավայրում բակտերիաները շատ են բազմանում:

Պարբերաբար ախտահանեք գդալներն ու պատառաքաղները

Ուղղակի կաթսայի մեջ ջուր լցրեք, ու երբ այն եռա, մեջը գցեք գդալներն ու պատառաքաղները, եռացրեք 10 րոպե:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: