«Նայեք այս ժողովրդին ու մեծ-մեծ չխոսեք». Լյովա Եղիազարյան (լուսանկար, տեսանյութ)

«Նայեք այս ժողովրդին ու մեծ-մեծ չխոսեք». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսից ավել փրփրակալած բերաններով ձեզ պատեպատ եք տալիս, գոռում ու ջղաձգվում եք, թե վարչապետը կորցրել է վստահությունը, ունի շատ ցածր վարկանիշ ու լեգիտիմության խնդիր և պահանջում եք նրա հրաժարականը:
Ոչ մի սոցհարցում էլ պետք չէ անել` համոզվելու, որ դուք զբաղված եք բամբասանքով, դատարկախոսությամբ:
Նայեք այս ժողովրդին ու մեծ-մեծ չխոսեք:
Նայեք այս ժողովրդին ու պապանձվեք:
Նայեք այս ժողովրդին ու կհամոզվեք, որ «ժեխը» դուք եք:
Նա միշտ էլ ճշմարտացի է»:

Այսօրվա երթից տեսանյութ է տարածել նաև Դանիել Իոաննիսյանը:

 

Like this post? Please share to your friends: