Նոր տարի նշել, չնշել, տոնածառ դնել, թե ոչ․․․բայց չմոռանաք, որ ձեր բալիկները պիտի ժպտան բոլոր այն կիսատ մնացած ժպիտների փոխարեն․ աստղաբանի խորհուրդը հայ ժողովրդին

Աստղաբան Ալինա Դերձյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր տարի նշել, չնշել, տոնածառ դնել, թե ոչ, որոշեք ինքներդ, առանց ուրիշին որևէ բան ստիպելու:

Միայն մի բան մտածեք, փորձելով կտրվել քաղաքական թեմաներով քննարկումներից: Այն լույսի կտոր տղաները զոհվեցին, որ դուք և կարևորը՝ ձեր բալիկները ողջ մնային ու ժպտային:

Բոլորովին պարտադիր չէ աղմուկ-աղաղակով, ծափ-ծիծաղով լցվել փողոցները, իրար հյուր գնալ ու ճառեր ասելով խմել մինչև լույս:

Մի հնարավոր տարբերակ գտեք, որ ձեր բալիկները ժպտան, իսկ նրանք պիտի ժպտան նաև այն բոլոր կիսատ մնացած ժպիտների փոխարեն, որոնց այդպես էլ կարոտ կմնանք:

Կոչ չեմ անում, չեմ հորդորում, ասածս պուճուրներին լույս տալու մասին է: Երբեք չմոռանաք, որ մեզ հետ հավասար նրանք էլ ապրեցին ու ապրում են այս արհավիրքը, բայց չեն կարող արտահայտել իրենց ապրումները:

Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ մեր տան միակ զարդը լինելու են հայկական դրոշի գույներով մոմերը, ի նշան նրա, որ երկիրս դիմակայի այս ամենին:

Մի բաժակ դառը գինի կխմենք, մի կտոր մեղրով հալվա կուտենք, որ գոնե մյուս տարին այսքան դառը չգա:

Մեզնից այնքան բան տարավ այս տարին, որ դեռ երկար ժամանակ ուրախություն չենք ապրելու…

Like this post? Please share to your friends: