«Չի բացառվում, որ Առուշանյանի նկատմամբ նոր, ավելի ծանր մեղադրանքներ առաջադրվեն»․ պաշտպան

«Չի բացառվում, որ Առուշանյանի նկատմամբ նոր, ավելի ծանր մեղադրանքներ առաջադրվեն»․ պաշտպան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը ոչ իրավաչափ է համարում իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը։ «Գործընթացն ապօրինի է, մենք արդեն բողոքարկել ենք դատարան։ Սպասում ենք արձագանքին։ Հուսանք՝ դատարանը շուտ կարձագանքի և այս ապօրինություններին վերջ կտրվի»,- ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այն հավաքի կազմակերպմանը, որի մասին Առուշանյանը գիշերը գրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Ըստ պաշտպանի՝ հավաքի կազմակերպումն «ամբողջովին օրինական հիմքերի վրա է»։

«Ենթադրում եմ, որ սա քաղաքական գործընթաց է։ Սրանք ապօրինի գործողություններ են։ Նոր տեղեկացա, որ բացի այս քրգործից ինչ-որ քրգործեր կան, որոնք միավորվում են մեկ վարույթում և դրանով չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանի նկատմամբ նոր մեղադրանքներ առաջադրվեն։ Արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի որպես խափանման միջոց կալանավորում կիրառեն»,- ասաց փաստաբանը։

Like this post? Please share to your friends: