Պարզ, բայց անուշաբույր և համեղ ուտեստ` հավով, դդմիկով և համեմունքներով։ Հիանալի ստացվեց

Հավի կրծքամիս, դդմիկ և կարտոֆիլ: Պարզապես բոլորը խառնեցի և ուղարկեցի վարառան։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • դդմիկ 1 հատ
  • հավի կրծքամիս 1 հատ
  • կարտոֆիլ 4 հատ
  • սխտոր 3 պճեղ
  • կարագ, 5 գր.
  • պանիր, 50 գր.
  • աղ, պղպեղ, կանաչի
  • մայոնեզ 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակ.

Երեք դդմիկները խոշոր քերիչով անցկացնել և խառնել քերած կարտոֆիլի հետ: Քամում ենք զանգվածի ավելորդ հեղուկը։

Կտրատում ենք միսը փոքր կտորների։

Ճզմեք սխտորը բուսական զանգվածի մեջ, ավելացրեք կտրատած կանաչին և մսի կտորները: Աղ, պղպեղ և համեմունքը ավելացնել ըստ ճաշակի, մայոնեզ։

Խառնում ենք մինչև համասեռ դառնալը։

Կաղապարին կարագ ենք քսում և զանգվածը տարածում, հավասարեցնում այն, փայլաթիթեղով ծածկում։

Ջեռոցը նախապես տաքացրեք 200 աստիճանի և թխեք մոտ 30 րոպե:

Եփվելուց 10 րոպե առաջ հեռացրեք փայլաթիթեղը, շաղ տվեք ուտեստի վրա քերած պանիրը` խառնած կանաչիով, ապխտած պապրիկայով և թխել մինչև ոսկեգույն դառնալը։

Ճաշատեսակը մատուցեք թթվասերով և տարբեր սոուսներով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Like this post? Please share to your friends: