ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. Արցախի ՊԲ

aw1nlnz6lnj1l3vwaw1nlzyxny82mtc0mzmuanbnp19fawq9mtywmtc-1_S2HfI.jpg

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

«Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:

Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հայտարարության մեջ:

Like this post? Please share to your friends: