ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը

brk_-hhCx.jpg

Սյունիքի մարզի Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հայտնել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հարությունյանն այսօր այցելել է 5-րդ բանակային զորամիավորում, որտեղ էլ անդրադարձել են վերոհիշյալ թեմային։

Министр обороны РА Вагаршак Арутюнян посетил одну из воинских частей (10 декабря 2020).

Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը Factor.am–ին հայտնել էր, որ ադրբեջանցիները գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց առաջնագծում համայնքի կամավորական ջոկատներն են կանգնած։ Նա խնդրել էր ՊՆ-ին փոխանցել, որ կանոնավոր զորք տանեն Դավիթ Բեկի սահման։

«Սերյոժա Ստեփանյանը վստահեցրել է, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈւ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Ստեփանյանը պաշտպանական նախարարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։

աղբյուր

Like this post? Please share to your friends: