Ռուսաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Սյունիք

putin-pashinyan-qocharyan_4wkdI.jpg

Քանի դեռ Հայաստանի « ճակատագրով մտահոգ » քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, դաշնակիցը լուռ անում է իր գործը, գրում է Infoteca24-ը։

Կայքի աղբյուրները հայտնում են, որ մեծ քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվում Սյունիքի ուղղությամբ։

Նման որոշում, ակնհայտորեն, կայացվել է Սյունիքի հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների ֆոնին ։

Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է Հայաստանի համար տխուր հետեւանքների հանգեցնել, եւ ռազմական դաշնակցի օգնությունն անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար:

աղբյուր

Like this post? Please share to your friends: