Սպասվում է ձյուն, ճանապարհներին՝մերկասառույց. եղանակը ՀՀ-ում

bdg_ssQbG.jpg

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։

Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Like this post? Please share to your friends: