Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնվելու են Ադրբեջանին

Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնվելու են Ադրբեջանին

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի ներկա պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ վաղը մինչև ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։ Հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար նման հրամանը, համայնքապետը պատասխանեց. «Ես մտածում էի, որ այս իշխանությունները բերելու են հասցնեն այս հանգուցալուծմանը։ Այդպիսի մտավախություններ ունեի»:
Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի, դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

աղբյուր

Like this post? Please share to your friends: