ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդկшնց հшնդեպ շատ ուշшդիր էր, համեստ, ընկերшսեր․․․ ափսпս, որ էսպես ստшցվեց»․ Արմեն Սողոյան

Արցախյան պատերազմում զոհվել է Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիկ Հակոբյանը:Հենրիկը նաև մարզիչ էր աշխատում. «Ինձ ինքն արդեն օգնում էր, ինքն էլ էր մարզչական աշխատանքներ կատարում, բոլորը համ սիրում ու հարգում էին իրեն, համ լսում»,- պատմում է Հենրիկի հայրը՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուրգեն Հակոբյանը:

«Միշտ անում էր առավելագույնը, որ բոլորն իրենից գոհ լինեն և ամենակարևորը՝ ինքն իրենից գոհ լինի:Առանց իրար հաց չենք կերել ու միշտ մի կտոր հացը միասին ենք կիսել»,- ասում է Հենրիկի ընկերը՝ Ալիկ Մարտիրոսյան:«Հենոյի պես տղերք շատ քիչ կան, եթե հնարավորություն ունենայի իր հետ խոսելու՝ պարզապես կասեի՝ կներես ու շնորհակալ եմ»,-ասում է գործընկերը՝ Լևոն Հովհաննիսյանը:

Like this post? Please share to your friends: