ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 օրվա համար նախատեսված բրինձը բաշխեցինք 15 օրվա․ հրաշքով ողջ մնացած 6 զինծառայողները՝ իրենց փորձությունների մասին

mf_l1KCC.jpg

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել են 6 ժամկետային զինծառայողներին, որոնք նախօրեին հայտնաբերվել էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով։

Նախագահն ու փոխվարչապետը ապաքինման փուլում գտնվող զինվորներից հետաքրքրվեցին նրանց առողջական վիճակով։ Ավելի քան 70 օր անհայտության մետ գտնվող զինվորներն ի պատասխան ասացին, որ լավ են իրենց զգում։ Արայիկ Հարությունյանի հարցին, թե հավատացե՞լ են, որ փրկվելու են, զինվորները դրական արձագանքեցին։

Նախագահը նաեւ հարցուփորձ արեց, թե ինչպես էին այդ օրերին գոյատեւում, ի՞նչ էին ուտում։

«Մի գյուղ էինք մտել, բրինձ ու հինգ լիտրանոց ձեթի աման գտել, կաստուրկայի մեջ լցրեցինք ու 10 օրվա համար բրինձ եփեցինք, բայց 10 օրվա համար նախատեսված բրինձը բաշխեցինք 15 օրվա»,- ի պատասխան նախագահին ասաց զինվորներից Արմանը՝ ընգծելով, որ միայն  բրինձ ուտելով են  հասել այնտեղ, որտեղ հիմա են։

abyur

Like this post? Please share to your friends: