Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել

Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել

Փարիզում շարունակվում են «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ բողոքի ցույցերը: «Բոլորն ատում են ոստիկանությանը» վանկարկումներով ցուցարարներն այսօր քարեր ու պայթուցիկներ են նետել իրավապահների վրա, կոտրել խանութների ցուցափեղկերը, բարիկադներ կառուցել, մեքենաներ հրկիզել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պայքարում եմ ԶԼՄ-ների ազատության համար` դեմ արտահայտվելով իրավապահ մարմինների աշխատակիցների նկարահանումների արգելքի մասին («Գլոբալ անվտանգության մասին») օրինագծի 24-րդ հոդվածին: Հոդվածով սահմանափակվում է ոստիկանության և ժանդարմերիայի աշխատանքը ցույցերի ժամանակ լուսաբանելու լրագրողների հնարավորությունը:

 

Փարիզում ցուցարարները մեքենաներ են այրել
Like this post? Please share to your friends: