«Քաղաքացիներ, ես ընդունում եմ միայն բախիլներով»

Երեկ այցելել էի պոլիկլինիկա, նստած էի հերթի մեջ, կողքս՝ կովկասյան ազգերի ներկայացուցիչների ամբոխ։ Ամենայն հավանականությամբ, եկել էին ստանալու բուժգրքույկները։ Աշխատասենյակից դուրս եկավ բժիշկը, որի գլխին կապույտ բժշկական գլխարկ էր։ Հրավիրեց հաջորդ սպասողին՝ ինձ։ Ես մտա ներս, իսկ բժիշկը սպասողներին ասաց.

-Քաղաքացիներ, ես ընդունում եմ միայն բախիլներով։ Իջեք առաջին հարկ և գնեք դրանք։

5 րոպե անց դուրս եկա բժշկի սենյակից, իմ հետևից նաև բժիշկը։ Ամբոխն արդեն հասցրել էր վազել ներքև և վերադառնալ։ Սակայն, այդ բախիլները նրանք հագել էին ոչ թե ոտքերին, այլ՝ գլխներին։ Երևի բժշկի կապույտ գլխարկն էին տեսել։ Բժիշկը թատերական կերպով պտտեց աչքերն ու ասաց.

– Դե ինչ, անցեք կապույտ բերետավորներ…

Like this post? Please share to your friends: