«2019-ին Թուրքիա գազի մատակարարման առաջատարը եղել է Ռուսաստանը». Արամ Սարգսյան

«2019-ին Թուրքիա գազի մատակարարման առաջատարը եղել է Ռուսաստանը». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին Թուրքիա գազի մատակարարման առաջատարը եղել է Ռուսաստանը։ 2020 թվականի գարնանը ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի ծավալները կտրուկ նվազել են` կազմելով թուրքական շուկայի 9.9%-ը, որով և զբաղեցրել են նախավերջին չորրորդ տեղը։ Առաջին տեղում եղել է Ադրբեջանը։ Սեպտեմբեր ամսին ՌԴ-ն նորից վերականգնել է իր դիրքերը և 25%-ով դարձել Թուրքիա գազամատակարարման առաջատարը` ետ մղելով Ադրբեջանին։
Իհարկե այս ամեն ինչում կա նաև գնային խնդիր, բայց անգամ ռուսներն ամենակարևորը համարում են ռուս-թուրքական ստաբիլ հարաբերությունները։
Հ.Գ. Սեպտեմբերի 27-ին սկսեց թուրքաադրբեջանավարձկանական հարձակում Արցախի հանրապետության դեմ` տարածքների հանձնման 5+2 վերջնագրով»։

Like this post? Please share to your friends: