«32 տարի անօթևանների հարցը չլուծվեց». Լևոն Բարսեղյան

«32 տարի անօթևանների հարցը չլուծվեց». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «32 տարի անօթևանների հարցը չլուծվեց, աղետի հետքերն ու հետևանքները չվերացվեցին, այդ ընթացքում բազմաթիվ հանցագործներ միլիոնատեր կամ միլիարդատեր դարձան, բազմաթիվ գողեր՝ բարերար և աստվածավախ հռչակվեցին, հազարավորները հուսահատ արտագաղթեցին…. 32 տարում հազարավոր հոդված, հարցազրույց, ֆիլմ, հեռուստատեսային և ռադիոռեպորտաժ եմ սարքել այդ մասին, խոսել, բողոքել, համոզել ու երբեմն բանակցել եմ պաշտոնյաների, դեսպանների, բարերարների, դոնորների և ուրիշների հետ։ Հազարավոր։ Զարմանալի է, որ աներեսի պես դեռ խոսում եմ այդ մասին։ Երևի սխալ եմ արել։ Այլկերպ էր հարկավոր վարվել։

Խնդրում եմ, մի հարմար մեղավոր գտեք, գցենք քացու տակ»։

Like this post? Please share to your friends: