#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 77,7 միլիոնը

#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 77,7 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 77,7 միլիոնը: Այս մասին հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:

Դեկտեմբերի 22-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 77 740 380։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 1 709 474 է, ապաքինվել է 54 619 686 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 18 473 716 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 326 772 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 075 422 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 146 145: Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 7 264 221 վարակակիրով, մահացածների թիվը՝ 187 322:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Արգենտինան:

Like this post? Please share to your friends: