List.am-ում վաճառքի են հանվել բանակի կարիքների համար նախատեսված օգնության տարբեր ապրանքներ

List.am-ում վաճառքի են հանվել բանակի կարիքների համար նախատեսված օգնության տարբեր ապրանքներ

«Փաստինֆո»-ն գրում է․ Օնլայն վաճառքի հարթակներում, օրինակ list.am-ում վաճառքի է հանվել բանակի կարիքների համար նախատեսված օգնությունը, որն ուղարկվել է հայկական սփյուռքի կողմից: Այս մասին հայտնում է БУЧА տելեգրամ-ալիքը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասն ուղարկվում է Ռուսաստան և վաճառվում այնտեղ, քանի որ գները մի քանի անգամ բարձր են:

Տելեգրամ ալիքը նշում է, որ սփյուռքահայերը հսկայական օգնություն են ուղարկել իրենց քաղաքների դեսպանատներ, վերջիններս էլ խոստացել են հասցնել դրանք Հայաստան:Օգնությունն այդպես էլ տեղ չի հասել:

«Փաստինֆո»-ն ևս list.am-ի պարզ ուսումնասիրության արդյունքում արձանագրեց զինվորական հանդերձանքի վաճառքի մասին բազմաթիվ հայտարարություններ։

Like this post? Please share to your friends: