Մի քանի կարևոր բան, որը պետք է իմանալ շոգին դիմանալու համար․․․

Մի քանի կարևոր բան, որը պետք է իմանալ շոգին դիմանալու համար․․․Որպեսզի պաշտպանեք ձեզ ու ձեր մտերիմներին շոգ եղա նակին, հետևեք մի քանի կարևոր կանոնների։

1․ սահմանափակեք արևի տակ գտնվելու ժամանակը;

2․ շատ ջուր խմեք։ Սովորական մաքուր ջուր, այլ ոչ թե թեյ կամ հյութ։ Օրական առնվազն 2 լիտր;

3․ տանից դուրս մի եկեք առանց գլխարկի։ Դա կպաշտպանի գերտաքացումից և այրվածքներից;

4․ ամռանը ձեր նախընտրությունը տվեք թեթև գործվածքից հագուստին;

5․ երբեք փակ մեքենայի մեջ մի թողեք երեխաներին և կենդանիներին, անգամ եթե 5 րոպեով եք դուրս գալիս;

6․ տանից դուրս գալուց առաջ մարմնի բաց հատվածները մշակեք արևապաշտպան քսուքով։ Կարող եք նաև մազերի համար

7․ հատուկ պաշտպանիչ միջոցներ օգտագործել;

8․ շոգ եղանակին զերծ մնացեք ալկոհոլ օգտագործելուց։ Այն ջրազրկում է օրգանիզմը;

9․ նվազեցրեք ֆիզիկական ծանրաբեռվածությունը օրգանիզմի վրա։ Շոգն ու ֆիզիկական ակտիվությունը վատ են անդրադառնում

10․ անոթների ու սրտի վրա;

11․ դիետա պահպանեք․ սնվեք միրգ ու բանջարեղենով։

12․ Հրաժարվեք քաղցր ու կծու սնունդից։ Ընդ որում ուտեստները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի, այլ ոչ թե սառը։

Ապրեք առողջ

Оцените статью