
Շաբաթ օր էր, ամուսինս աշխատանքի էր․ Որոշեցի դստերս հետ դուրս գալ զբոսնելու․ Այգում մի սիրահար զույգի նկատեցի․ Աղջկան չէի ճանաչում, իսկ տղային․․․

նույն վերնաշապիկից, որ անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել: Սիրտս սկսեց արագ զարկել. ես ճանաչեցի նրան, ամուսինս էր, ուրիշ
կնոջ հետ էր գրկախառնված, միասին պաղպաղակ էին ուտում…Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ. ես 16 տարեկան էի, նա՝ 18:
Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազարավոր խնդիրներ ենք հաղթահարել:

Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում: Միասին հասել ենք այն ամենին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և, ի վերջո, մեր 6 ամյա աղջիկը…Ուշ երեկոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ ես ուղղ ակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.
-Ինչու՞:
Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.

-Չգիտեմ:
Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում, նաև նոր կյանք սկսելու փորձեր…







