
Հավկիթից այս հրաշք դիմակը պատրաստեք տնային պայմաններում և մոռացեք ոչ միայն դեմքի սև կետերի, այլև վերին շրթունքի
վերևի բեղիկների մասին․․․Բոլոր կանանց համար արտաքին տեսքը չափազանց կարևոր դեր է խաղում։Դրա համար էլ կանայք մի
շտ ձգտում են խնամված ու գեղեցիկ լինել։ Սակայն դրան խանգարում են ժամանակ առ ժամանակ դեմքին հայնվող և անառողջ
տեսք հաղորդող սև կետերը։ Բայց սև կետերի դեմ էլ կարելի է պայքարել։

Եվ գլխավոր եղանակներից մեկն էլ ծակոտիների մաքրումն է։ Դեմքի սև կետերն այլևս չեն փչացնի ձեր գեղեցկությունը։ Առաջար-
կում ենք տնային պայմաններում պատրաստել այդ հրաշք դիմակը, որը ոչ միայն կօգնի մաքրել մաշկը, այլև կազատի ձեզ դեմքի ան-
ցանկալի մազածածկույթից։Դիմակը բաղկացած է առանձնահատուկ բաղադրամասից՝ ձվից, որի ճիշտ կիրառման դեպքում զարմա-
նալի հատկություններ է դրսևորում։ Ձեզ նաև անհրաժեշտ կլինեն թղթե անձեռոցիկներ։

Նախ դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, քանի որ դիմակի համար դեղնուցը պետք չի գա։ Այնուհետև հարկ կլինի դեմքը մաք-
րել դիմահարդարանքից ու օրվա մեջ կուտակված փոշուց։ Դեմքը թրջեք սրբիչով՝ մաշկը թեթևակի խոնավ թողնելով։ Իսկ այժմ օգ-
տագործեք ձվի սպիտակուցը, որը դեմքին կարելի է քսել խոզանակի օգնությամբ։Պետք է հիշել, որ սպիտակուցն անհրաժեշտ է քսել
հավասարաչափ՝ դեմքի ամբողջ մակերեսով։
Հաջորդ քայլը․ պետք է թղթե անձեռոցիկները դնել դեմքին ու հնարավորինս պինդ սեղմել,ապա դարձյալ ձվի սպիտակուց քսել։ Դրա-
նից հետո դիմակը պետք է դեմքին թողնել 40 րոպե։ Եթե հանկարծ զգաք, որ դեմքի մաշկը փոքր-ինչ կծկվել է, մի անհանգստացեք։
Դա վկայում է, որ դիմակը պնդանում է և թաղանթ է գոյանում։ 40 րոպե անց սկսեք դիմակը մաքրել դեմքից։ Արեք դա դանդաղ և դե-
պի վեր շարժումներով։

Դրա շնորհիվ դուրս կհանեք բոլոր սև կետերն ու անցանկալի մազերը։ Արդյունքն ակնհայտ է, և շուտով կհասկանաք, թե որքան են
մաքրվել ձեր դեմքի ծակոտիները։ Դիմակը հանելուց հետո դեմքին խոնավեցնող կրեմ քսեք, ինչը կօգնի մաշկին վերականգնել տո-
նուսը։ Խուրհուրդ ենք տալիս տվյալ դիմակը կիրառել շաբաթը մեկ անգամ։ Այդ դեպքում ձեր դեմքը միշտ մաքուր ու թարմ տեսք կս
տանա։
Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ







