| Tete A Tete-ի եթերում անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է մտածում մայրանալու մասին, երգչուհի Իվետա Մուկուչյանն ասել է՝ պատրաստ է: «Առաջ, երբ ասում էին՝ դե ամուսնացիր, երեխա ունեցիր… հասկացա, որ շատ անգամ այդ ցանկությունն իմ մեջ ոչ թե իրական էր, այլ հասարակության պարտադրանք, տարիքային վախ և այլն: Մի պահ կանգ առա, ասացի՝ այդ երեխային չեմ պատկերացնում: Հիմա այդ երեխայի հոտն առնում եմ. աշխատանք եմ ինքս ինձ հետ տարել՝ ինչպիսի մայր եմ ուզում լինել՝ մենակ մեծացնե՞մ երեխային, թե՞ հայրիկ ունենա, այսինքն՝ այդ մտքերի հետ արդեն առնչվում եմ ու պատրաստ եմ»,- նշել է նա:
Դիտեք նաև՝ |
| «Իսկական տղամարդն, ով իրոք ուզում ա Իվետայի հետ ծանոթանա, ինքը կհասնի, որովհետև շատերն ուզում են կապվել Իվետա Մուկուչյանի հետ…. Իրենք ուզում են իրենց մի բան ապացուցեն… Ես ուզում եմ մարդ, ով Իվետայի հետ ա ուզում ծանոթանա, շփվի: Գտել եմ ու ինքը հայ չի»,- Tete A Tete-ի եթերում ասել է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Շարունակելով սիրելիի թեման՝ նշել է. «Այս տղամարդը կարգին տղա է, ով գիտի՝ թագուհուն ոնց պահի»: |







