
Պակիստանի ուժերի հետ բախումների ժամանակ զոհված աֆղան զինվորների թիվը հասել է առնվազն 352-ի, ավելի քան 535-ը վիրավորվել է։ Այս մասին երեկոյան հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը։
Նրա խոսքով՝ հարևան երկրում ավիահարվածները թիրախավորել են 41 թիրախ։ Պակիստանի բանակը ոչնչացրել է 130 աֆղանական անցակետ, ևս 26-ը վերագրավվել են։ Ավելին, Պակիստանի զինված ուժերը ոչնչացրել են թշնամու ավելի քան 171 զրահատեխնիկա։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստան-Աֆղանստան սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում վերջերս Պակիստանի կողմից հասցված ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ իր երկիրը և Աֆղանստանում գտնվող «Թալիբան» շարժման կառավարությունն այժմ գտնվում են բաց զինված հակամարտության վիճակում։
Փետրվարի 27-ի առավոտյան Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է գործողության ավարտի մասին՝ հայտնելով 55 պակիստանցի զինվորի մահվան և երկու բազայի և 19 սահմանային կետի գրավման մասին։ Իսլամաբադը հաղորդում է, որ ռազմական գործողությունները շարունակվում են։







