Կարտոֆիլ Ֆրի՝ առանց մի կաթիլ յուղի և ձեթի. երեխաների համար կարելի է ամեն օր պատրաստել

Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից,և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը:

Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը, բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտեստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է: Բայց հնարամիտ մայրիկները միշտ գտնում են ելք: Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի: Անհրաժեշտ բաղադրիչներ. կարտոֆիլ՝ 5-7 հատ ձու՝ 2 հատ աղ՝ ըստ ճաշակի համեմունքներ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակ Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները: Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը: Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը: Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից:

Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է: Բարի ախորժակ…

աղբյուր

Оцените статью