Արագ խառնեք բաղադրիչներն ու թխեք ընդամենը 10 րոպե․․․ Շոկոլադե թխվածքաբլիթ

Թխվածքաբլիթ «Երեք շոկոլադ»․ համեղ, ախորժելի ու շատ արագ։

Բաղադրիչներ

1. Ալյուր – 160 գ

2. Աղ – 1/4 թ/գ

3. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ

4. Կակաո – 1/4 բաժակ

5. Կարագ – 100 գ

6. Շաքարավազ – 1.5 բաժակ

7. Ձու – 3 հատ

8. Վանիլին – 1 թ/գ

9. Դառը շոկոլադ (70%) – 350 գ

10. Շոկոլադե կաթիլներ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Աղը, ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն խառնել:

2. Կարագը և շաքարավազը հարել, հերթականությամբ ավելացնել ձվերը, ապա՝ վանիլինը:

3. Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա:

4. Կարագային զանգվածին ավելացնել շոկոլադը, ապա՝ չոր բաղադրիչները: Լավ խառնել:

5. Վերջում կցնել շոկոլադե կաթիլները:

6. Ստացված խմորից թխվածքաբլիթներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակին, թխել 10 րոպե, 170 աստիճան ջեռոցում:

Բարի ախորժակ։

Оцените статью