Ելակի մուրաբա․ 5 խորհուրդ՝ վառ գույնը պահպանելու համար

Ելակի սեզոնը շուտով կվերջանա, այնպես որ եթե դեռ չեք հասցրել, ցանկալի է մտածել հատապտուղը ձմռան համար պահելու եղանակների մասին։

варка варенья на зиму

Ոմանք սառեցնում են ելակը, ոմանք ջեմ ու մուրաբա պատրաստում։ Որպեսզի փակոցները ստացվեն գերազանց, իմացեք մի քանի գաղտնիքների մասին։

варенье из клубники на зиму

Ելակի մուրաբան քաղցր կոնսերվացիա է, որը սիրում են և երեխաները, և մեծահասակները։ Ձմռանը պատրաստում եք թեյ, վերցնում մի կտոր թարմ հաց ու վայելում մուրաբան․․․ 

Ինչպես ճիշտ պատրաստել ելակի մուրաբան, որ այն ունենա գեղեցիկ երանգ և հիանալի համ։

  • Արդյո՞ք պետք է լվանալ ելակը եփելուց առաջ։ Պարտադիր։ Արեք դա մաքսիմալ զգույշ, որպեսզի չվնասեք դրանք։

 

  • Շաքարավազի քանակը որոշիչ գործոն է մուրաբա պատրաստելու հարցում։ Քանի որ շաքարավազը ուժեղ կոնսերվանտ է, անհրաժեշտ է պահպանել 1։1 հարաբերակցությունը։ Այսինքն, 1կգ ելակին 1կգ շաքարավազ։
  • Քանի որ մուրաբա եփելիս մեծ քանակությամբ շաքարավազ եք օգտագործում, անհրաժեշտ է հետևել կրակին։ Այն պիտի լինի միջինից ցածր, որպեսզի չայրվի շաքարավազը։ Թույլ կրակի վրա հասցրեք եռման աստիճանի՝ պարբերաբար փրփուրը հանելով։ Եռալու պահից սկսած եփեք 5 րոպե ու էլի թուլացրեք կրակը։ Ընդհանուր առմամբ եփելու ժամանակը չպիտի գերազանցի 40 րոպեն։
  • Եթելու ընթացքում հետևեք ոչ միայն կրակին և փրփուրին, այլև մուրաբայի ընդհանուր վիճակին։ Կարևոր է հասկանալ, որ մուրաբան ավելի լավ է զգույշ ու քիչ խառնել։ Բացի այդ, եփեք այն չժանգոտող պողպատից կաթսայի մեջ։

подача клубничного варенья

  • Եթե սիրում եք, որ մուրաբան լինի խիտ, ավելի երկար պիտի եփեք։ Բայց հաշվի առեք, որ այդ դեպքում մուրաբայի երանգը մուգ է ստացվում։ Ինքներդ որոշեք, թե ինչն է ձեզ համար ավելի կարևոր։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

Оцените статью