Ելակով բիսկվիթային տորթ․․․ Համեղ խմոր և օդային կրեմ․․․

Ինքներդ ձեզ տոն պարգևեք՝ պատրաստելով այս անհավանական համեղ, գեղեցիկ, թեթև տորթը։ Միանշանակ, այն տեղ կգտնի ձեր նախընտրած թխվածքների ցանկում։

Бисквитный торт с клубникой

Անհրաժեշտ բաղադրիչներ․ 

  • ելակ՝ 400գ
  • շաքարավազ՝ 300գ
  • թթվասեր՝ 300գ
  • սերուցք՝ 200մլ, 33% ոչ պակաս
  • ալյուր՝ 160գ
  • կիտրոնի հյութ՝ 10մլ
  • վանիլին՝ ըստ ճաշակի
  • ձու՝ 6 հատ

Պատրաստման եղանակ․

Ձուն վանիլի և շաքարավազի հետ միասին հարել՝ մինչ կայուն փրփուր կառաջանա։ Ավելացնել մաղած ալյուր։ Խառնել։

Ստացված խմորը լցնել ֆորմայի մեջ, ուղարկել լավ տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե։ Թողնել, որ սառի։

Ելակը լվանալ, հեռացնել պոչիկները։ 200գ ելակը մանրացնել բլենդերով՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Մնացած ելակը կտրատել երկու մասի։ Միացնել ելակից պյուրեի հետ և տեղափոխել կաթսայի մեջ։ Կաթսայի մեջ լցնել կիտրոնի հյութ և 30գ շաքարավազ։ Եփել 5 րոպե՝ անընդհատ խառնելով։

Սառած բիսկվիթը բաժանել 3 մասի։ Երկու կորժերին լցնել սառած հատապտղային սոուս, թողնել կես ժամ՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։

Թթվասերն ու սերուցքը, 120գ շաքարավազը լավ հարել։

Տորթ ձևավորել․ սկզբում դնել սոուսով ներծծված բիսկվիթի շերտ, առատ թթվասերային կրեմ քսել, դնել հաջորդ շերտը՝ ևս հատապտղային շերտով։ Կրեմից հետո ծածկել բիսկվիթի երրորդ շերտով։ Կրեմով պատել ամբողջ տորթը, ուղարկել սառնարանը՝ 4 ժամով։

Ցանկության դեպքում կարող եք զարդարել ելակով։

 

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

 

 

Оцените статью