Թագավորական տորթ. արդեն 4 տարի Ամանորին պատրաստում եմ այս թխվածքը. այնքան արագ է ստացվում, բայց շատ համեղ է

Իսկական թագավորական տորթ՝ ամենահասանելի բաղադրիչներից: Արդեն 4-5 տարի Ամանորի սեղանի համար պատրաստում եմ այս թխվածքը, և ամեն տարի հյուրերս խնդրում են բաղադրատոմսը:

Картинки по запросу "Торт королей""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 10 սպիտակուց
  • 240գ շաքարի փոշի
  • 600գ մաքրած ընկույզ
  • 2ճ.գ. կրախմալ

կրեմի համար.

  • 10 դեղնուց
  • 200գ կարագ
  • 160գ շաքարի փոշի
  • 2ճ.գ. կակաո՝ ըստ ցանկության

Картинки по запросу "Торт королей""

Պատրաստման եղանակ.

Կորժեր. Ընկույզը թեթևակի տապակել, հետևել, որ չայրվեն: Կտրատել, բայց ոչ շատ մանր:

Սպիտակուցները հարել շաքարի փոշու հետ, պիտի ստացվի սպիտակ խիտ փրփուր, ինչպես բեզեի համար:

Սպիտակուցին ավելացնել կրախմալը և զգույշ խառնել: Հետո ավելացնել ընկույզը և ևս մի անգամ խառնել:

Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը: Ուղարկել արդեն տաքացրած ջեռոցի մեջ և թխել 180 ջերմաստիճանի ներքո:

Թխվում է մոտ 20-25 րոպե: Պիտի դառնա մուգ բեժ գույնի:

Հանել ջեռոցից, թողնել, որ մի քիչ սառի: Կտրել հավասար 3 մասերի:

Կրեմ. դեղնուցը խառնել շաքարի փոշու հետ, ավելացնել կակաոն և հարել: Լցնել հաստ պատերով կաթսայի մեջ և եփել՝ հասցնելով եռման աստիճանի: Հանել կրակից, ավելացնել կարագը և հարել:

Հավաքել տորթ. կորժերին կրեմ քսելով տորթ հավաքել, ընկույզը մանրացնել և դրանով պատել ամբողջ տորթը: Զարդարել ըստ ցանկության:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Оцените статью