Լավագույն բիսկվիթը՝ ցանկացած տորթի համար․․․ Այս բաղադրատոմսով պատրաստված բիսկվիթը ստացվում է անթերի

Այս բաղադրատոմսով պատրաստված բիսկվիթը ստացվում է անթերի՝ մի փոքր գաղտնիքի շնորհիվ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 150գ
  • ալյուր՝ 150գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.

Картинки по запросу Бисквит, который получается идеальным всегда

Պատրաստման եղանակ.

Մեծ տարայի մեջ խառնել ձուն և շաքարավազը, դնել գոլորշու վրա, թույլ կրակի վրա: Այժմ խառնուրդը հարել: Եվ հենց զանգվածը դառնա միասեռ, հանել գոլորշուց:

Հարել հարիչով՝ ամենաբարձր արագությամբ, մոտ 8-10 րոպե: Անհրաժեշտ է հարել այնքան ժամանակ, որ հարած զանգվածի մակերեսով մատով անցկացնելու դեպքում հետք մնա: Դա նշանակում է, որ ձուն հարած է պատշաճ կերպով:

Похожее изображение

Ավելացնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին, խառնել վերևից ներքև: Խմորը լցնել ձեթով պատված տապակի մեջ և թխել 20-25 րոպե՝ մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Զգուշորեն սեղմեք ձեռքով, եթե բիսկվիթը կրկին բարձրանա սպունգի նման, նշանակում է, այն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оцените статью